Մոսկվայի հարավում ծեծկռտուք է տեղի ունեցել, որի արդյունքում մեկ մարդ սպանվել է, երկրորդը դանակի ծանր վնասվածք է ստացել: Դեպքը տեղի է ունեցել В1-Maximum գիշերային ակումբի մոտ:

Ոստիկանության տվյալներով, 25-30 տարեկան երկու մոսկվացիներ եւ եւս 3 երիտասարդներ, որոնք Մոսկվա են ժամանել այլ շրջաններից, վիճել են դեռ ակումբում: Այնուհետեւ, նրանք իրենց վեճը շարունակել են արդեն փողոցում: Արդյունքում, ներկաներից մեկը գրպանից հանել է դանակն ու վիրավորել մոսկվացիներին: Նրանցից մեկը տեղում մահացել է, մյուսը` տեղափոխվել հիվանդանոց:

Վեճի պատճառները հայտնի չեն, փոխարենը հանցագործները հենց տեղում ձերբակալվել են: