Թուրքական Turk hava yollari ավիաընկերությանը պատկանող   Airbus A330 ուղեւորատար ինքնաթիռը, որն իրականացնում էր Ստամբուլ-Պեկին չվերթը, պարտադրված վայրէջք է կատարել Ղազախստանում:

Ինչպես հաղորդում է թուրքական Milliyet-ը, պարտադրված վայէջքի պատճառը եղել է տեղեկությունը, որ ինքնաթիռում ռումբ կա տեղադրված: Վայրէջքից հետո ինքնաթիռը մանրամասն ուսումնասիրվել է, սակայն պայթուցիկ որեւէ սարք կամ ռումբ չի հայտնաբերվել: