Անգլիական կառավարությունը որոշել է ստուգել աճող սերնդի կրթվածության մակարդակը սեքսուալ առումով: Այսուհետ, սովորական առարկաներից բացի, երեխաները նաեւ սեքսուալ որակավորման քննություն-թեստ կհանձնեն:

Նոր առարկան մտցվել է քննական ցանկի մեջ, որն անհրաժեշտ է հանձնել` միջնակարգ կրթության ատեստատ ստանալու համար:

Մասնագետների մշակած կրթական կուրսը թույլ կտա երիտասարդներին հետագայում խուսափել շատ հիվանդություններից, ինչպես նաեւ լուծել որոշակի խնդիրներ փոխհարաբերություններում:

Կառավարության կողմից հովանավորվող կրթական այս կուրսը փորձնական նպատակով կիրառվում է միայն 9 դպրոցներում ու քոլեջներում: Հաջողության դեպքում, նման դասընթաց կմտցվի երկրի բոլոր դպրոցներում, հաղորդում է InterRigh-ը: