Ավստրալիական անտարկտիդյան ծառայությունը(AAD) ուրբաթ սկսել է 37 մարդու տարհանել Aurora Australis սառցահատ նավից, որը հինգշաբթի ծանծաղուտի մեջ է խրվել Մոուսոն անտարկտիդյան կայանից ոչ հեռու, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով ABC հեռուստաալիքը:

Ավստրալիական սառցաահատը հունվարի 11-ին դուրս է եկել Հոբարտ նավահանգստից, որպեսզի գիտարշավ անի դեպի Կերգելենյան պլատոյի տարածք: Փետրվարի 20-ին սառցահատը ժամանել էր Մոուսոն կայան՝ պաշարները համալրելու: Չորեքշաբթի առավոտյան նավը ուղեւորվել է ձնաբքի ժամանակ եւ խրվել ծանծաղուտի մեջ Հորսշու նավահանգստում: Նավում 68 մարդ կա, միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել: Ուրբաթ եղանակային պայմանները լավացել են, ինչի շնորհիվ մարդկանց տարհանումը հնարավոր է դարձել: