100 եւ 200 մ վազքերի աշխարհի ռեկորդակիր Ուսեյն Բոլթը մտադիր է դառնալ հեռացատկորդ, եթե 2012-ի Օլիմպիական խաղերից հետո ավարտի վազորդի կարիերան:
«Ես անպայման կգնամ եւս մեկ Օլիմպիական խաղերի, իսկ արդեն հետո կորոշեմ, թե ինչով եմ ուզում զբաղվել»,- Բոլթին մեջբերում է AP-ը:
Բոլթին կողմ է ամերիկացի Մայքլ Ջոնսոնի մոտեցումը: Նա աթլետիկայից հեռացավ փառքի գագաթնակետին: «Ես հարցրեցի Ջոնսոնին, թե ինչու նա թողեց սպորտը եւ Մայքլը պատասխանեց, որ հասել էր բոլոր նպատակներին եւ վազելու պատճառ այլեւս չէր մնացել»:
Որպես կարիերայի շարունակության տարբերակ Բոլթն ունի նաեւ ֆուտբոլը:




























