Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ընդունել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Անդրեա Վիկտորինին՝ վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։

Հայաստանի պաշտպանության նախարարը՝ արդյունավետ համագործակցության, այդ թվում երկու երկրների միջեւ բարեկամական կապերի զարգացման հարցում անձնական ներդրման համար, Գերմանիայի դեսպանին շնորհակալություն է հայտնել։

Սեյրան Օհանյանը բարձր է գնահատել հայ-գերմանական պաշտպանական համագործակցության զարգացման, մասնավորապես՝ ռազմագիտական ու ռազմաբուժական բնագավառներում, նաեւ խաղաղապահ առաքելությունների շրջանակներում փոխգործակցությանն ուղղված, Անդրեա Վիկտորինի ջանքերը։

Հանդիպման ավարտին, կողմերը հույս են հայտնել, որ հայ-գերմանական բարեկամական հարաբերությունները, այդ թվում նաեւ պաշտպանական բնագավառում, ավելի կամրապնդվեն։