Անթալիայում այսօր` սեպտեմբերի 18-ին ծանրամարտի աշխարհի առաջնության մրցահարթակ դուրս եկավ Հայաստանի առաջին ներկայացուցիչը:
22-ամյա Էլեն Գրիգորյանը նորամուտը նշեց աշխարհի առաջնություններում: Մեր մարզուհին հանես եկավ 53 կգ քաշայինների B խմբում եւ երկամարտի 186 կգ արդյունքով գրավեց երկրորդ տեղը:
Այս քաշային կարգի ուժեղագույնները` ընդգրկված A խմբում մրցահարթակ դուրս կգան երեկոյան եւ նոր միայն հայտնի կդառնան չեմպիոնն ու մրցանակակիրները:




























