Սիրիայում մարտական գործողությունների դադարեցումը շատ բաներով կախված է լինելու Ռուսաստանից, Սիրիայի իշխանություններից եւ նրանց դաշնակիցներից, եւ դա առաջիկա օրերին ծայրահեղ կարեւոր նշանակություն է ունենալու: Նման հայտարարությամբ ԱՄՆ բնակչության ուղղված ուղերձում ասել է նախագահ Բարաք Օբաման, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Շատ բան կախված է լինելու նրանից, թե Սիրիայի ռեժիմը, Ռուսաստանն ու նրանց դաշնակիցները ինչպես կպահպանեն իրենց պարտականությունները: Առաջիկա ժամերն ու օրերը ծայրահեղ կարեւոր են, աշխարհը հետեւում է դրան»,- ասել է Օբաման՝ հիշեցնելով, որ մարտական գործողությունները պետք է դադարեն այս շաբաթվա վերջից:
«Մենք պատրանքներ չենք տածում: Թերահավատության համար շատ պատճառներ կան. անգամ լավագույն դեպքում բնռությունն անմիջապես չի դադարի»,- ասել է Օբաման:
Նա նշել է, որ բոլորը գիտեն, թե ինչ պետք է պատահի: Բոլոր կողմերը պարտավոր են դադարեցնել հարձակումները, այդ թվում՝ օդային գրոհները:





























