Թաիլանդի հարավում՝ Փաթանիի նահանգի ոստիկանության անցակետի մոտ տեղի ունեցած պայթյունից զոհվել է առնվազն 2 մարդ, 7 հոգի էլ վիրավորվել է, հայտնում է AP-ը:
Ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ պայթյունն ամենայն հավանականությամբ կազմակերպել են իսլամիստ ապստամբները: Ռումբը տեղադրված է եղել գողացված մեքենայի մեջ, որը կայանվել էր ճանապարհամերձ ռեստորանի մոտ՝ ոստիկանական դիրքերի մոտակայքում: Զոհերը քաղաքացիական անձինք են, իսկ տուժածները ոստիկանության սպաներ, հայտնում է RIA Novosti-ն:





























