«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Սիրիայի Համա նահանգի Սալամիա քաղաքում ահաբեկչության պատասխանատվությունը, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը:
Սիրիական լրատվամիջոցները հայտնում են, որ կա 2 զոհ: ԻՊ-ն իր հերթին հայտարարություն է տարածել այն մասին, որ ականապատ մեքենան պայթեցվել է Սիրիայի բանակի դիրքի մոտ: Խմբավորումը պնդում է, թե զոհվել է 20 մարդ, վիրավորվել՝ 35-ը:





























