Սիրիայում հրադադարի վերաբերյալ համաձայնագիրը հիմնականում պահպանվում է: Այդ մասին Twitter-ի իր էջում գրել է Եվրոպական Միության ընդլայնման եւ բարիդրացիության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը:   

Եվրոհանձնակատարը հույս ունի, որ սիրիական մայրաքաղաքում գրոհները ամբողջությամբ կդադարեն եւ հնարավոր կլինի հասցնել շտապ անհրաժեշտ մարդասիրական օգնությունը: Յոհաննես Հանը նաեւ հույս է հայտնել, որ հիմք կստեղծվի խաղաղ բանակցությունների համար:   

Հիշեցնենք, որ փետրվարի 27-ին սկսվել է երկօրյա հրադադարը, որը նախաձեռնել են Ռուսաստանն ու ԱՄՆ-ը: Հրադադարը չի տարածվում  «Իսլամական պետություն» եւ «Ջաբհաթ ան-Նուսրա» խմբավորումների վրա: