Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու, նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հաղթել է փետրվարի 27-ին Հարավային Քարոլինայում անցկացված փրայմերիզում: Նա ստացել է կուսակից ընկերների 73.5%-ի աջակցությունը՝ ձայների հսկայական տարբերությամբ պարտության մատնելով մրցակցին՝ Վերմոնթից սենատոր Բերնի Սանդերսին:

Իր կողմնակիցների առջեւ ելույթում Քլինթոնը շնորհակալություն է հայտնել աջակցության համար եւ հայտարարել, որ «վաղվանից այս արշավը համազգային է դառնալու»: Քլինթոնը նկատի ունի «գերերեքշաբթին». մարտի 1-ին փրայմերիզ եւ կուսակցական ակտիվիստների հավաքներ են անցկացվելու միանգամից 11 նահանգներում եւ Ամերիկյան Սամոայում:

Ըստ ՏԱՍՍ-ի, Սանդերսը չի պատրաստվում հանձնվել եւ պնդում է, որ ընտրարշավը նոր է սկսվում: