Շվեյցարիայում հանրաքվե է անցկացվում հանցագործություն կատարած օտարերկրացիներին արտաքսելու անհրաժեշտության հարցի շուրջ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով BBC-ն:
Նախաձեռնության հեղինակը Շվեյցարական ժողովրդական կուսակցությունն է, որը հանդես է գալիս միգրացիայի սահմանափակման օգտին:
Հանրաքվեին մասնակցում են միայն երկրի քաղաքացիները: Եթե օրենքը հավանության արժանանա, այն կդառնա օտարերկրացների նկատմամբ Եվրոպայի ամենախիստ օրենքներից մեկը:





























