Գերմանական Շվերին քաղաքում դատարանի առջեւ կկանգնի Օսվենցիմ-Բիրկենաու համակենտրոնացման ճամբարի 95-ամյա սանիտար Գուբերտ Զաֆկեն: Նրան մեղադրում են հազարավոր մարդկանց սպանությանը մասնակցության մեջ:
Էսէսական Զաֆկեն Լեհաստանի հարավում գտնվող գերմանական համակենտրոնացման ճամբարում աշխատանքի է անցել 1943 թվականին: Շվերինի դատախազը կարծում է, որ Զաֆկեն սատարել է Օսվենցիմում զանգվածային սպանությունները, որտեղ ավելի քան 1.2 մլն մարդ է զոհվել:
Դատավարության ընթացքում առնվազն երկու վկաների ցուցմունքներ կներկայացվեն: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Reuters գործակալությունը:





























