ԿՀՎ եւ ԱԱԳ նախկին ղեկավար Մայքլ Հեյդենը խոստովանել է, որ «կաշվից դուրս կգար»՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի փոստին հասնելու համար: Այս մասին նա հայտարարել է CNN հեռուստաալիքի եթերում:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, այս կերպ Հեյդենը մեկնաբանել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի նամակագրության հրապարակումը, որն ուղարկելու համար նա անձնական փոստային սերվերն էր օգտագործել:

«Եթե դեռեւս աշխատեի ԱԱԳ-ում եւ ինձ ասեին, որ Սերգեյ Լավրովի կամ նրա նման մեկի անձնական էլեկտրոնային փոստը պաշտպանված չէ, կաշվիցս դուրս կգայի՝ դրան հասնելու համար»,- ասել է ԿՀՎ նախկին ղեկավարը: