Ամերիկյան Օհայո նահանգի Դեյթոն քաղաքի եկեղեցիներից մեկում հրաձգության հետեւանքով բողոքական հոգեւորական է սպանվել: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոտսին»՝ վկայակոչելով WHIO հեռուստաալիքը:

Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ, այդ պահին եկեղեցում եղել է մոտ 20 մարդ:

Չարագործը կրակել է, երբ հոգեւորականը մոտեցել է ամբիոնին:

Լրատվամիջոցները ենթադրում են, որ կրակողը հնարավոր է, հոգեւորականի եղբայրն է, սակայն պաշտոնապես այդ տեղեկությունը՝ դեռ չեն հաստատել: Ոստիկանությունն արդեն ձերբակալել է կասկածյալին: