Մեքսիկայում ռադիոակտիվ նյութերով բեռնատար են առեւանգել: Երկրի կենտրոնական Կերետարո նահանգում բեռնատարը փախցրել են անհայտ անձինք, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Մեքենայում եղել է իրիդիում-12-ով կոնտեյներ, որն օգտագործվում է արդյունաբերական ռադիոգրաֆիայի մեջ: Ռադիոակտիվ նյութի քանակի մասին տեղեկություն չի տարածվել: Կոնտեյներում առկա նյութի արտահոսքը կարող է ծանր վնասվածքների հանգեցնել:
Տագնապը գործում է Կերետարո Իդալգո, Մեխիկո, Գուանտանամո, Սան Լուիս Պոտոսի եւ Միչոական նահանգներում: 2015-ի ապրիլին Մեքսիկայում նմանատիպ դեպք է գրանցվել:





























