Լավ ընտրական օրենսգիրք ունենալու առաջին պայմանը  իշխանությունների քաղաքական կամքն է: Այս մասին, այսօր՝ փետրվարի 29-ին, Հայաստանի նոր ընտրական օրենսգրքի շուրջ քննարկման ժամանակ նշել է ԱԺ պատգամավոր, «Ժառանգության» նախկին փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը:

Նրա խոսքով, երկրորդ պայմանը ընտրական օրենսգիրք գրելիս իշխանության հնարավորությունները սահմանափակելն է, որպեսզի իշխանությունը չկարողանա իր քիմքին հաճո օրենք ընդունել:

Ռուբեն Հակոբյանը կարեւորեց նաեւ ընդդիմության դերն այդ գործընթացում՝ նշելով, որ ընդդիմադիր ուժերը պետք է կարողանան մի կողմ թողնել իրենց ամբիցիաները եւ ընտրական օրենսգրքի վերաբերյալ միասնական առաջարկներ ներկայացնեն:

Անդրադառնալով փաստին, որ ԱԺ-ում կան գործարար պատգամավորներ, Ռուբեն հակոբյանը նշել է, որ իր համար անըդնունելի են ոչ միայն գործարար պատգամավորների, աւյել այն պատգամավորների առկայությունն ԱԺ-ում, որոնք միայն կոճակ են սեղմում: