Հռոմի Պապի վրա հարձակման մեջ կասկածվողները ազատ են արձակվել։

Բրիտանական ոստիկանությունը առանց մեղադրանք ներկայացնելու բաց է թողել Մեծ Բրիտանիա կատարած պաշտոնական այցի ժամանակ Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-րդի վրա հարձակում գործելու կասկածանքով Լոնդոնում ձերբակալված վեց դռնապաններին։

Ոստիկանները խուզարկել են մի քանի տներ եւ գրասենյակներ, ինչից հետո որոշում է կայացվել, որ ձերբակալվածներն իրենցից վտանգ չեն ներկայացնում, հայտնում է ВВС-ն։

Նրանց բոլորին ձերբակալել էին այն ժամանակ, երբ ոմն մեկն իբր թե լսել էր, թե նրանք ճաշարանում քննարկել են պատրիարքի վրա հարձակումը։

Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-րդը չորսօրյա պաշտոնական այցով Մեծ Բրիտանիա է ժամանել սեպտեմբերի 16-ին։ Այցը Ելիզավետա Երկրորդ թագուհու անձնական հրավերի շրջանակներում է եւ բացառապես էկումենիկ բնույթ է կրում։