Ընտրական նոր օրենսգրքի նախագիծը, նախնական տվյալներով, այս շաբաթ արդեն կդրվի շրջանառության մեջ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:
Ընթացակարգի համաձայն՝ օրենսգիրքը նախ կքննարկվի Կառավարությունում, ապա կներկայացվի Խորհրդարանին:
Հիշեցնենք, որ Ընտրական նոր օրենսգրքի նախնական տարբերակը հայկական կողմն ուղարկել է Վենետիկի հանձնաժողով:





























