Սոչիի Օլիմպիադայի օլիմպիական կրակի էստաֆետը կմեկնարկի 2013 թվականին եւ կավարտվի 2014 թվականի փետրվարի 14-ին՝ Խաղերի բացման օրը։

Օլիմպիական կրակի էստաֆետը կանցնի ՌԴ 83 սուբյեկտներով, դրան կմասնակցի բնակչության ավելի քան 80 տոկոսը, «Սոչի 2014» կազմկոմիտեի նախագահ Դմիտրի Չերնիշենկոյի խոսքերն է մեջբերում ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

Կրակի՝ Աթենքից Սոչի ճանապարհորդությունը Օլիմպիական խաղերի պատմության մեջ ամենաերկարը կլինի եւ կտեւի ավելի քան 100 օր։ Դրան կմասնակցեն շուրջ 14 հազար ջահակիրներ, իսկ օլիմպիական կրակը տեսնելու հնարավորություն կունենան Ռուսաստանի 180 քաղաքների բնակիչներ։