Մեծ Բրիտանիան ողջունում է պաղեստինցիների հետ խաղաղ բանակցային գործընթացի վերականգմանն ուղղված իսրայելական ջանքերը, բայց կարծում է, որ եվրոպական բնակավայրերում իրականացվող շինարարությունը խաղաղ գործընթացի ամենագլխավոր խնդիրներից է։ Այս մասին օգոստոսի 26-ին հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունը, իր իսրայելցի գործընկեր Բինիամին Նաթանյահուի հետ հանդիպման արդյունքների առնչությամբ մամլո ասուլիսի ժամանակ։

Իսրայելի վարչապետը, իր հերթին, հայտնել է, որ խաղաղ գործընթացին խանգարող հիմնական խնդիրը պաղեստինցիների եւ արաբական երկրների հրաժարվելն է ճանաչել Իսրայելը՝ որպես հրեա ժողովրդի պետություն։

Մամուլի ասուլիսի ընթացքում, երկու երկրների վարչապետները նաեւ անդրադարձել են իրանական միջուկային ծրագրին։ Գորդոն Բրաունը հայտնել է, որ Թեհրանը պիտի հրաժարվի իր նախագծերից կապված ատոմային ռումբի ստեղման հետ, նրանց զգուշացնելով նման սպառազինություն ստեղծելու որոշման ծանր հետեւանքների մասին։

Իսրայելի վարչապետը, իր հերթին, հորդորել է հնարավորինս արագ մտցնել Իրանի դեմ նոր պատժամիջոցներ, որպեսզի ստիպել իրանական ղեկավարությանը փոխզիջման գնալ։ Նրա խոսքերով, Թեհրանը չի կարող հակադրվել համաշխարհային հանրության խիստ ճնշումներին։