Հայաստանի ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը կողմնակից է ընդդիմադիր ուժերի կողմից Վենետիկի հանձնաժողով Ընտրական օրենսգրքի այլընտրանքային նախագիծ ուղարկելու առաջարկին:
«Այն քաղաքական ուժերը, որոնք համաձայն չեն իշխանության առաջարկած նախագծի հետ, մի նախագիծ պետք է առաջ քաշեն, որպեսզի քննարկման չներկայացվի մեկ նախագիծ»,-NEWS.am-ի հետ զրույցում նշեց Թեւան Պողոսյանն ու հավելեց. «Քանի որ այստեղ այլ տեսակետներ պնդելու մեխանիզմներն ավելի թույլ են, ես համարում եմ, որ մենք այսօրվա դրությամբ պետք է կարողանանք եւ նախագիծ, եւ առաջարկների փաթեթ ունենալ, որպեսզի հանձնաժողովում լինեն այլընտրանքային տարբերակներ»:
Պատգամավորը պնդեց, որ ինչպես իշխանությունն է իր նախագիծն ուղարկում Վենետիկի հանձնաժողով, որից հետո պնդում, թե ունեն հավանության արգումենտը, այնպես էլ ընդդիմությունը նույնկերպ վարվել:
Թեւան Պողոսյանն առաջարկեց, որ քննարկվող գաղափարների վերաբերյալ սոցհարցումներ անցկացնել ու պարզել հանրության կարծիքը ընտրությանը մասնակցած քաղաքացիների ցուցակների հրապարակման, մատնահետքով քվեարկության եւ այլն փոփոխությունների մասին:





























