Աֆղանստանում խորհրդարանական ընտրությունները համարվում են կայացած, չնայած գրոհայինների կողմից իրականացված ահաբեկչական ակտերի: Ինչպես հաղորդում են լրատվամիջոցները, ընտրողների մասնակցությունը կազմել է 40 տոկոս:

Ինչպես նշել է Աֆղանստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը, գրեթե բոլոր ընտրական տեղամասերը, չնայած պայթյուններին եւ կրակոցներին,  բաց են եղել: Անվտանգության մարմիններն արել են հնարավոր ամեն ինչ` ժողովրդի կամարտահայտությունն ապահովելու համար:

Աֆղանստանի ՆԳ նախարարության տվայլներով`ընտրությունների օրը սպանվել են ու մարմնական վնասվածքներ են ստացել տասնյակ խաղաղ քաղաքացիներ: Զգուշանալով «Թալիբան» շարժման գրոհայիններից՝ Աֆղանստանի շատ քաղաքացիներ խուսափել են մանակցել ընտրություններին:

Ըստ թալիբների հայտարարության, ընտրությունների օրն իրենք իրականացրել են ավելի քան 150 գրոհ: Սակայն պաշտոնական տվյալներով՝ ընդամենը մի քանի ահաբեկչական ակտ է իրականացվել:

Նշենք, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը շնորհավորել է Աֆղանստանի ժողովրդին` կայացած ընտրությունների կապակցությամբ: