Աշխարհահռչակ դաշնակահար Շահան Արծրունին Վանի Յուզունջու Յըլ համալսարանի մշակույթային կենտրոնում նախօրեին երեկոյան համերգ է տվել, որին ներկա են եղել Վանի նահանգապետ Մյունուր Քարալօղլուն, Վանի ժանդարմերիայի հրամանատար, գեներալ Նազըմ Ալթընթաշը, Վանի գլխավոր դատախազ Մուստա‎‎ֆա Ալփերը, փոխպատրիարք, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը, ինչպես նաեւ մեծ թվով թուրք եւ հայ քաղաքացիներ:

Ըստ Haberler կայքէջի` մեծ հետաքրքրություն առաջացրած համերգում Արծրունուն նվագակցում էին ջութակահար Սեվիլ Ոլլուջանը եւ Գեւորգ Դավիթյանը: Վանն առաջին անգամ այցելած Արծրունու համերգում հնչեց Ալան Հովհաննեսի Աղթամար ստեղծագործությունը:

Համերգը կայացել է Թուրքիայի արտգործնախարարության հովանավորությամբ: