Ավտոարշավի Ֆորմուլա-2 դասի աշխարհի առաջնության Վալենսիայի փուլում վթարվել է լիտվացի Կազիմ Վասիլյաուկասի բոլիդը:

Մեկնարկից հետո հենց առաջին շրջանի ժամանակ մրցակցի հետ հպման պատճառով Վասիլյաուկասի բոլիդը օդ է բարձրացել եւ մի քանի պտույտից հետո վայրէջք է կատարել մանրախճի հատվածում:

Ավտոարշավորդը լուրջ վնասվածք չի ստացել: