Իլհամ Ալիեւի իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունը նախօրեին հաստատել է նոյեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություներին մասնակցող պատգամավորության իր թեկնածուների ցուցակը։

Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, իշխող կուսակցության կողմից թեկնածուներ են առաջադրվել 114 շրջաններում, մնացած 11-ում կառաջադրվեն իշխանություններին սատարող փոքր կուսակցությունների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ ալիեւյան կլանին ծառայող արվեստի գործիչներ։

Խորհրդարանական ընտրություններն Ադրբեջանում նախանշված են նոյեմբերի 7-ին։ 2005 թվականից սկսած՝ դրանք անցկացվում են մեծամասնական կարգով։