Անթալիայում շարունակվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում մրցահարթակ դուրս եկան նաեւ տղամարդիկ: 56 կգ քաշային կարգում մրցակցությունից դուրս էին չինացիները, որոնք նվաճեցին ոսկե եւ արծաթե մեդալները:

Տղամարդիկ, 56 կգ քաշային կարգ

1. Վու Ցզին (Չինաստան) — 292 կգ (132 կգ պոկում + 160 կգ հրում)

2. Լոն Ցին (Չինաստան) — 288 (127 + 161)

3. Կում Չոլ Չա (ԿԺԴՀ) — 280 (130 + 150)

Կանանց 53 կգ քաշային կարգում եւս աշխարհի չեմպիոն հռչակվեց Չինաստանի ներկայացուցիչը:

Կանայք, 53 կգ քաշային կարգ

1. Սյաոտին Չեն (Չինաստան) — 222 կգ (100 կգ պոկում + 122 կգ հրում)

2. Այլին Դասդելեն (Թուրքիա) — 211 (90 + 121)

3. Յուդերգայ Կոնտրերաս (Դոմինիկյան Հանրապետություն) — 206 (93 + 113)