ԱՄՆ Ֆլորիդայի նահանգի Փալմ Բիչ նավահանգստի ղեկավարությունը պլանավորում է ոչնչացնել 1961թ. ԱՄՆ նախագահ Ջոն Քեննեդիի համար կառուցած բունկերը։ Այս մասին հայտնել է Փալմ Բիչի ծովային թանգարանը, որը վարձակալում է երբեմնի գաղտնի օբյեկտը, ուր 1998թ.-ից զբոսաշրջիկներ են տանում։
«Նրանք արդեն 20 տարի փորձում են մեզ վռնդել այստեղից»,- մեջբերում է The Boston Globe թերթը թանգարանի հսկիչ Էնթոնի Միլլերի խոսքը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նա նշել է, որ «Հյուրանոց» ծածկագրի տակ գրանցված բունկերը գտնվում է Փինաթ կղզու ամերիկյան առափնյա ծառայության նախկին բազայի տարածքում, որը պատկանում է նավահանգստին։ Դրա ղեկավարությունը խոչընդոտում է տեսարժան վայրն ավելի հարմարավետ դարձնելու փորձերը։ Անցյալ տարի թանգարանն այդ պատճառով 500 հազար դոլար դրամաշնորհ էր կորցրել։
Բունկերն ավելի շուտ կառուցվել էր որպես ԱՄՆ 35-րդ նախագահի պահուստային թաքստոց։ Այն նրա Ֆլորիդայի ընտանեկան տնից 10 րոպե հեռավորության վրա է գտնվում։ Արճճից եւ բետոնից պատրաստված բունկերը անգամ այն ժամանակներում չէր պաշտպանի միջուկային ռումբից, սակայն կդիմանար հարվածային ալիքից։
Նշվում է, որ Քեննեդին Փինաթ կղզում եղել էր 3 անգամ։





























