«Գնումների դուրս եկած դժբախտ տղամարդիկ» սոցիալական ցանցերի հերոսներ են դարձել: Ինստագրամի Miserable Men` Թշվառ տղամարդիկ էջը մոտ  220 հազար բաժանորդ ունի: Այս հաշիվը  նվիրված է խանութներում իրենց սիրեցյալներին սպասող տղամարդկանց եւ բոյֆրենդներին: 

Ինչպես գրում է Daily Mail-ը, ներկայացված լուսանկարներով կարելի է հասկանալ, թե տղամարդիկ իրականում ինչ են  զգում, երբ իրենց գնումների են տանում:  «Նրանց տեսնում եք ցանկացած խանութում եւ փորձասենյակում, նրանց դեմքերը տառապանքի մարմնավորում են», – նշում է թերթը, տեղեկացնում է  Gazeta-ն: 

Պարբերականն այս ինստագրամը սաստիկ ծիծաղելի է համարում եւ հրապարակում է   «գնումների դուրս եկած դժբախտ տղամարդկանց» ամենավառ օրինակները: Որոշ լուսանկարների հերոսներ քնած են, անտարբեր նայում են հեռախոսին կամ էլ պահում են ընկերուհիների պայուսակները: