Եթե քաղաքական կուսակցություններից ոչ մեկը մանդատների 54 տոկոսի կայուն մեծամասնություն չի ստանում եւ եթե այն չստեղծվի մանդատների նախնական բաշխումից հետո երեք օրվա ընթացքում կոալիցիոն համաձայնագրի արդյունքում, երկրում պիտի տեղի ունենա խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը: Այդ մասին ասված է նոր Ընտրական օրենսգրքի նախագծում, որը ներառվել է կառավարության մարտի 3-ի նիստի օրակարգում:
Երկրորդ փուլն ընթանում է առաջինից հետո` 21-րդ օրը: Դրան մասնակցելու իրավունք են ստանում երկու կուսակցություն կամ բլոկ, որոնք ձայների առավելագույն թիվն են ստացել:
Եթե 2-րդ տուրում հաղթում է նոր դաշինքը, որի անդամները միասին 1-ին փուլում ստացել են մանդատների 54 տոկոսից պակաս, նրանք լրացուցիչ մանդատներ են ստանում մինչեւ 54 տոկոսի մակարդակ, եթե 54 տոկոսից մինչեւ 2/3 նրանց մանդատների թիվը չի փոխվում, մնացածներին լրացուցիչ մանդատներ են տրվում, որպեսզի դրանց թիվը կազմի առնվազն 1/3-ը: Հայաստանի խորհրդարանում ընդդիմությունը կունենա մանդատների առնվազն 1/3-ը:




























