Քվեարկության մասնակիցների ցուցակները չեն հրապարակվի: Այդ մասին ասված է Ընտրական օրենսգրքի նախագծում, որը ներառված է կառավարության մարտի 3-ի նիստի օրակարգում: Արգելվում է դրանց լուսապատճենումը ինչպես թղթային, այնպես էլ էլեկտրոնային եղանակով, ասված է նախագծում:
Էլեկտրոնային համակարգերը մասնակիորեն կներդրվեն: Ներդրվում է քվեարկողների էլեկտրոնային ցուցակների պրակտիկան, այդ ցուցակները նախապես կփոխանցվեն տեղամասային ընտրական հանձնաժողովներին եւ կներբեռնվեն հատուկ տեխնիկական սարքում, որը կտրվի տեղում: Այն պիտի քվեարկության մասնակիցների հաշվարկման համար ծրագրային ապահովում ունենա: Էլեկտրոնային ցուցակները կներառեն ցուցակում ընտրողի համարը, ազգանունը, անունը (անձնագրում դրա առկայության դեպքում` հայրանունը), ծննդյան թիվը, գրանցման հասցեն, տեղամասի համարը եւ անձը հաստատող փաստաթղթի տվյալները:
Սահմանափակ եղանակով թույլատրված է նաեւ էլեկտրոնային քվեարկությունը: Այն թույլատրված է մի շարք անձանց, որոնք քվեարկության օրն արտասահմանում կլինեն` դիվանագիտական առաքելությունների աշխատակիցներին, Հայաստանի ռեզիդենտ ձեռնարկությունների ներկայացուցիչներին եւ նրանց ընտանիքի անդամներին: Էլեկտրոնային քվեարկությունը կարող է իրականացվել համընդհանուր քվեարկությունից ոչ ուշ, քան 5 օր անց:





























