80 տարեկանում կյանքից հեռացել է բրիտանացի սցենարիստ Թոնի Ուորենը՝ ամենաերկար սերիալներից մեկի՝ «Թագադրման փողոցի» (Coronation Street) հեղինակը: Այս մասին հաղորդում է BBC News-ը:

Ուորենը «Թագադրման փողոցը» սերիալի ուղղությամբ սկսել է աշխատել 1960 թվականից եւ հատվածների սցենարներ գրել մինչեւ 1970-ականների ավարտը: 1994 թվականին նա Բրիտանական կայսրության Ասպետի շքանշանի է արժանացել:

Ըստ Lenta-ի, սերիալը մեծ ժողովրդականություն է վայելում Մեծ Բրիտանիայում: Տեղի բնակիչներն այն պարզապես «Կորրի» (Corrie) են կոչում: Հեռուստաֆիլմն ավելի քան 8 հազար մաս ունի եւ հեռարձակվում է մինչեւ այսօր: Համեմատության համար նշենք, որ պատմության մեջ ամենաերկար սերիալը՝  «Ուղեցույց լույսը», շուրջ 18 հազար մասից է բաղկացած, իսկ «Սանտա Բարբարան»՝ շուրջ 2 հազար:

Ուորենն ինքը հույս չի ունեցել, որ իր նախագիծը հեռուստաեթերում մի քանի շաբաթից ավելի կյանք կունենա: