Հայաստանում կընդլայնվի խոշոր քաղաքների ղեկավարների անուղղակի ընտրությունների մոդելը: Այդ մասին հայտնել է կառավարության աշխատակազմի ղեկավար, նախարար Դավիթ Հարությունյանը` մարտի 3-ին Հայաստանի նախարարների խորհրդի նիստին ներկայացնելով նոր Ընտրական օրենսգրքի նախագիծը: 

Մասնավորապես, Երեւանի մոդելը, որտեղ համամասնական համակարգով  (կուսակցական ցուցակներով) ուղղակիորեն ընտրվում է քաղաքային ներկայացուցչական մարմինը` Ավագանին, հետո դրա անդամները քաղաքապետ են ընտրում, կտարածվի Գյումրիի եւ Վանաձորի   (հանրապետությունում բնակչության թվով 2-րդ и 3-րդ քաղաքների) վրա:   «Կարծում եմ` հետագայում այդ ցուցակը ընդլայնվի: Մենք պիտի գնանք քաղաքային ընտրություններում քաղաքական կուսակցությունների դերի բարձրացման ուղղությամբ», - նշել է Հարությունյանը: