Ռուսաստանի վաստակավոր արտիստուհի Նատալյա Կրաչկովսկայային կթաղեն Մոսկվայի Տրոեկուրովյան գերեզմանատանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով նրա ընտանիքին:
«Նատալյա Կրաչկովսկայային հրաժեշտի արարողությունը տեղի կունենա Տրոեկուրովյան գերեզմանատանը, այն կսկսվի Մոսկվայի ժամանակով 12.00-ին», – հայտնել է գործակալության զրուցակիցը: Նրա խոսքով՝ հուղարկավորությունը տեղի կունենա սգո արարողությունից հետո:
Ավելի վաղ դերասանուհու որդին` Վասիլի Կրաչկովսկին, հայտնել էր, որ մայրը կհուղարկավորվի շաբաթ` մարտի 5-ին:
Դերասանուհին մահացել է մարտի 3-ին` Մոսվկայի Առաջին քաղաքային հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, որտեղ նրան տեղափոխել էին սրտի կաթվածից հետո: Կրաչկովսկայայի վիճակը գնահատել էին որպես ծայրահեղ ծանր, վերակենդանացման բաժանմունքում նրան միացրել էին արհեստական շնչառության սարքին։



























