Փարիզի «Շառլ դե Գոլի» օդանավակայանում ուղեւորների ոճի մասին ֆոտոցուցադրություն տեղի կունենա, հայտնում է Gazeta –ն՝ վկայակոչելով WWD-ը։ Դա Aéroports de Paris ընկերության եւ Փարիզի քաղաքապետարանի համատեղ նախագիծն է։ Նախագիծը նվիրված է Փարիզի նորաձեւության շաբաթվան։
Մարտի 19-ից օդանավակայանի 9 տերմինալներում եւ քաղաքապետարանի շենքի պատերին հնարավոր կլինի տեսնել 27 ուղեւորների լուսանկարները։ Դրանց հեղինակը «Ինստրագրամում» LeFrenchyStyle-ով հայտնի Ջոնաթան Պաչուլոն է։
Բացի այդ, ուղեբեռի բաժանման սրահի էրկարնների վրա կցուցադրվի «Նորաձեւությունը սիրում է Փարիզը» ֆիլմը։





























