Մի կին կրակ է բացել Գերմանիայի հարավում գտնվող Բադեն-Վյուրտեմբերգ դաշնային շրջանի Լերրախ քաղաքի հիվանդանոցում:
Առնվազն չորս մարդ, այդ թվում՝ եւ կրակողը, զոհվել են, հաղորդում է գերմանական հեռուստաալիքներից մեկը՝ վկայակոչելով տեղական ոստիկանությանը:
Իրավապահները հրաժարվել են հայտնել դեպքի մանրամասները, սակայն նշել են, որ ներկայումս իրավիճակը վերահսկվում է:
Ըստ որոշ լուրերի, կրակողը կարող է կապ ունենալ հիվանդանոցից ոչ հեռու գտնվող տներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետ, երբ մահացել էր երկու մարդ: Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, պայթյունից հետո այդ կինը դուրս է վազել հենց այդ տնից եւ ներխուժել հիվանդանոց:
Կրակողի ինքնությունն ու հանցագործության դրդապատճառներն առայժմ հայտնի չեն:





























