«Հայկական ժամանակ» օրաթերթի հետախուզման մեջ գտնվող գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը այսօր ժամը 14-ի սահմաններում ներկայացել է ոստիկանության Կենտրոնի բաժին, եւ այս պահին գտնվում է այնտեղ:
Ի դեպ, ՀԺ-ի պատասխանատու խմբագիր Հայկ Գեւորգյանը մեզ հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանը կարողացել է մտնել հանրապետություն, ներկայանալ ոստիկանություն, եւ ոստիկաններն ու հատուկ ծառայությունները տեղյակ չեն եղել նրա գալուց: Դա էլ խոսում է վերջիններիս մասնագիտական հմտությունների մասին:
Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ հավելյալ մանրամասներն ավելի ուշ:



























