Կլիմայական փոփոխությունների պատճառով պարենամթերքի մատչելիության նվազումն ու սննդի որակի վատթարացումը մինչեւ 2050 թվականը կհանգեցնեն 529 հազար մարդու մահվան: Բրիտանական The Lancet ամսագրում հրապարակված հոդվածը համառոտ ներկայացրել է RNS-ը:
Կանխատեսումների համաձայն, 2050 թվականին ամբողջ աշխարհում պարենամթերքի մատչելիությունը 3.2%-ով կնվազի: Մրգերի եւ բանջարեղենի օգտագործումն այդ ընթացքում կնվազի 4%-ով, կարմիր մսի օգտագործումը՝ 0.7%-ով: Ընդ որում, կլիմայի փոփոխության հետեւանքով մահվան դեպքերի մեծ մասը կգրանցվի Ասիայի հարավային եւ արեւելյան հատվածում:
Կլիմայի կայունացման ուղղությամբ համալիր միջոցառումների արդյունքում, ըստ գիտնականների, հնարավոր կլինի մահացության ցուցանիշը նվազեցնել 29-71%-ով: Արդյունքը կախված կլինի այդ միջոցառումների իրականացման արդյունավետությունից:




























