Սեպտեմբերի 19-ի առավոտյան, Կուրիլյան կղզիների Սիմուշիր կղզուց 28,3 կմ արեւմուտք ընկած հատվածում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այն տեղի է ունեցել 90 կմ խորության տակ:

Ինչպես հաղորդում է ԱԻՆ մամուլի ծառայությունը, երկրաշարժը բնակավայրերում չի զգացվել: Զոհեր, ավերածություններ ու ցունամիի վտանգ չկա: