Պրիմորյեում սեպտեմբերի 20-ին ինքնաթիռ է վթարի ենթարկվել, «ՌԻԱ նովոստիին» հայտնել են ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության Պրիմորյեի մարզի բաժանմունքից: ՌԴ ԱԻՆ-ը, սակայն, չի նշել, թե ում է պատկանում ինքնաթիռը: Ուժային կառույցներում «ՌԻԱ նովոստիի» աղբյուրները հայտնել են, որ ինքնաթիռը ռազմական է եւ օդ է բարձրացել Վոզդվիժենկի օդանավակայանից: Օդաչուի ճակատագրի մասին դեռեւս ոչինչ հայտնի չէ: Ռազմաօդային ուժերի եւ հակահրթիռային պաշտպանության Հեռավորարեւելյան բանակի ներկայացուցիչ Սերգեյ Ռոշչյան հայտնել է, որ օդային կապի ոլորտում ոչ մի արտակարգ դեպք չի գրանցվել:

Հասանելի է
русский


























