Հնդկաստանի նախագահ Փրատիբխա Փատիլը սեպտեմբերի 2-6-ը պետական այցով կժամանի Ռուսաստան։

Ինչպես տեղեկացնում է Կրեմլի մամլո ծառայությունը, այցը տեղի կունենա Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրավերով՝ Ռուսաստանում Հնդկաստանի Տարվա տոնակատարության շրջանակներում։

Երկու երկրների նախագահների բանակցությունները նախատեսված են սեպտեմբերի 3-ին։