Նյու Յորքի կառուցապատման դեպարտամենտը ռուսաստանցի միլիարդատեր Ռոման Աբրամովիչին մերժել է իրեն պատկանող երեք շինության միավորման  6 մլն դոլար արժողությամբ նախագծի իրականացման թույլտվությունը, տեղեկացնում է  Gazeta-ն` վկայակոչելով New York Post-ին:

Ինչպես հաղորդվում է, 2014-ի հոկտեմբերին նա   78 մլն դոլարով երեք առանձնատուն է ձեռք բերել Վերին  Իստ-Սայդում (Մանհեթթըն): Նման կառույցի համար անհրաժեշտ է  Ճարտարապետական հուշարձանների պահպանության քաղաքային հանձնաժողովի   (New York City Landmark Preservation Commission) թույլտվությունը:

Միաժամանակ նախագծի ճարտարապետ Սթիվեն Վանն ասել է, որ իշխանության կողմից թույլտվության մերժումը չի նշանակում, թե նախագիծը չի իրականացվի: