Հայաստանի կառավարությունը սեպտեմբերի 21-ի Անկախության օրվա կապակցությամբ, սեպտեմբերի 20-ի աշխատանքային օրը տեղափոխել է շաբաթ օր:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունն իր սեպտեմբերի 9-ի նիստում որոշել է երկուշաբթի օրը (սեպտեմբերի 20) համարել ոչ աշխատանքային, որի փոխարեն աշխատանքային է համարվել սեպտեմբերի 11-ի շաբաթ օրը: Այսպիսիով, Հայաստանի անկախության օրը կնշեն 2 օր:
ՀՀ անկախության հռչակագիրն ընդունվել է 1990 թվականի օգոստոսի 23-ին, որի համաձայն Հայկական ԽՍՀ-ն վերանվանվել է Հայաստանի Հանրապետություն:
Հայաստանի Գերագույն խորհրդի որոշմամբ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանում անցկացվել է հանրաքվե, որտեղ բնակչության 94,99 տոկոսը «այո» է ասել Հայաստանի անկախությանը: Դրանից 2 օր անց, Հայաստանի ԳԽ-ն Հայաստանը հռչակել է անկախ պետություն:





























