Հունվարի 11-ին ոստիկանության Վաղարշապատի բաժին էր ահազանգել 31-ամյա Կարեն Գ.-ն եւ հայտնել, որ իրենց շենքի տանիքից գողացել են իր աղավնիները:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ գիշերը տանիքի մուտքի դռան երկաթյա շղթան կտրելով՝ աղավնաբնից գողացել են 45 աղավնի` պատճառելով 450.000 դրամի վնաս:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մարտի 2-ին, ժամը 10.30-ին, գողությունը կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել 33-ամյա Շահեն Գ.-ն, ով խոստովանել է հանցանքը:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է քննություն: