Մարտի 3-ին, ժամը 22.15-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1986 թ. ծնված Սամվել Պ.-ն եւ հայտնել, որ Երեւանի Վ. Սարգսյան փողոցում մի քանի անձինք թմրամիջոց են օգտագործում եւ իր մոտ էլ թմրամիջոց կա:
Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները նշված վայրից, թմրանյութ օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել 1997 թ. ծնված Աշոտ Ա.-ին, 1995 թ. ծնված Ազատ Հ.-ին, 1995 թ. ծնված Նորիկ Մ.-ին, 1997 թ. ծնված Ռոբերտ Ա.-ին, 1999 թ. ծնված Վ. Ա.-ին, 1998 թ. ծնված Տ. Հ.-ին եւ հրավիրել Սամվել Պ.-ին, ով ներկայացրել է «տրամադոլ» գրառմամբ 1 դեղահաբ եւ հայտարարել, որ այն Վ. Սարգսյան փողոցում վերցրել է իր կողմից մատնացույց արված քաղաքացիներից մեկի ձեռքից:
Նշանակվել են տոքսիկոքիմիական եւ դատաքիմիական փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն:





























