Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները Արշակունյաց պողոտայի թիվ 45 հասցեի մոտից, ապօրինի թմրանյութ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1966 թ. ծնված Ժիրայր Ս.-ին, 1976 թ. ծնված Գուրգեն Խ.-ին եւ 1983 թ. ծնված Արմեն Ղ.-ին:
Նրանց մոտ հայտնաբերվել է դեղնականաչավուն չորացված զանգված եւ ներարկիչ՝ «Դեզոմորֆին» տեսակի թմրամիջոցին նմանվող հեղուկ:
Ըստ Ժիրայր Ս.-ի եւ Գուրգեն Խ.-ի հայտարարության` հայտնաբերվածը թմրամիջոց է եւ պատկանում է իրենց:





























