Չինաստանի իշխանությունները պոռնոգրաֆիկ բովանդակությամբ նյութեր տարածող 15 մլն հրապարակում են հեռացրել են եւ 28 հազար կայք են փակել: Ըստ ՏԱՍՍ-ի, այս մասին ասված է պոռնոգրաֆիկ եւ անօրինական հրապարակումների վերահսկողության ազգային ծառայության տարածած մամուլի հաղորդագրությունում:
«Պոռնոգրաֆիայի եւ ապօրինի հրապարակումների դեմ պայքարի արշավը շարունակվելու է ամբողջ 2016 թվականի ընթացքում: Ստուգումների մի մասն անցկացվել է ուսումնական հաստատությունների հարեւանությամբ գտնվող խանութներում»,- ասված է փաստաթղթում:
Ծառայության աշխատակիցները նշում են, որ վերջին շրջանում հաճախակի են դարձել առցանց խաղերի անվան ներքո պոռնոգրաֆիայի տարածման դեպքերը:




























