Չինաստանի Չունցին քաղաքում 9-ամյա տղայի մայրը որդուն ստիպել է օրական 16 ժամ պարապել: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով South China Morning Post-ը:
Վերադառնալով դպրոցից՝ երեխան, որի անունը չի նշվում, տնային առաջադրանքներն է կատարել, զգաղվել գեղագրությամբ, մաթեմատիկայով, լողի հաճախել: Ամեն ինչ հասցնելու համար նա ամեն օր արթնացել է առավոտյան ժամը 5-ին եւ 6-ից սկսել զբաղվել լրացուցիչ դասերով: Տղային թույլատրել են դասերը դադարեցնել երեկոյան ժամը 10-ին, ինչից հետո նա պառկել է քնելու:
Երեխայի մայրը դաստիարակության այս մոդելը փոխառել է հորից, որը մանկության տարիներին իր հետ նույն կերպ է վարվել: «Եթե նա ցանկանում է թեթեւ կյանք ունենալ ապագայում, ապա պետք է ջանասիրաբար աշխատի արդեն հիմա»,- հայտարարել է չինուհին: Նա չի կարծում, որ չափազանց խստություն է դրսեւորում, քանի որ այս մեթոդը «երեխայի օգտին է»:




























