Հերթական արտակարգ միջադեպը տեղի է ունեցել  Ստավրոպոլի մարզում:

Անհայտ ծագման պայթուցիկ սարքը պայթել է սեպտեմբերի 20-ին էլեկտրագնացքի տակ: Գնացքը վնասվել է, բայց ռելսերից դուրս չի եկել: Լավ է, որ շարժակազմն առանց ուղեւորների է եղել:

Միջադեպը տեղի է ունեցել Մինվոդիի շրջանում՝ Մինվոդի-Նեվիննոմիսկ երկաթգծի «Սուվորովսկայա» եւ «Նագուտսկայա» կայարանների միջեւ:

Ստավրոպոլի մարզի քննչական մարմինները քրգործ են հարուցել՝ պայթուցիկ սարքերի պատրաստում, զենքի ապօրինի շրջանառություն եւ սպանության փորձ հոդվածներով: